Վրաստանում Թուրքիայի երեք քաղաքացի է ձերբակալվել սահմանն անօրինական հատելու մեղադրանքով

Կարծախի սահմանային անցակետը, արխիվ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը այսօր հաղորդում է, որ պետական սահմանը անօրինական հատելու համար սահմանապահները Թուրքիայի երեք քաղաքացի են ձերբակալել:

Նրանք շրջանցելով Կարծախի սահմանային անցակետը Թուրքիայի տարածքից մտել են Վրաստան:

Հարուցված քրեական գործով թուրք սահմանախախտներին 4-ից 5 տարվա ազատազրկում է սպառնում: