Russia Today-ը զրկվեց ԱՄՆ Կոնգրեսում հավատարմագրումից

Ռուսաստան - Russia Today-ի մոսկովյան գրասենյակում, արխիվ

Ռուսաստանի իշխանությունների կողմից ֆինանսավորվող Russia Today (RT) հեռուստաալիքը զրկվել է ԱՄՆ Կոնգրեսի հավատարմագրումից: Որոշումը կայացրել է օրենսդիր մարմնի լրատվական աշխատանքները համակարգող կազմակերպությունը՝ լրագրողների գործադիր խորհուրդը, միաձայն քվեարկությամբ:

Կառույցի ղեկավար Քրեյգ Քեփլենը ՏԱՍՍ-ի հետ զրույցում պարզաբանել է՝ լրատվական ծառայության կանոնագրքում հստակ նշված է, որ հավատարմագրում չի կարող տրամադրվել այն լրատվամիջոցներին, որոնք աշխատում են օտարերկրյա կառավարությունների կամ նրանց ներկայացուցիչների համար:

Ավելի վաղ՝ երկու շաբաթ առաջ, ԱՄՆ արդարադատության նախարարության պահանջով ռուսական հեռուստաընկերությունը գրանցվել է որպես օտարերկրյա գործակալ: Կոնգրեսականները պնդում են, որ ռուսական կողմը նաև այս հեռուստաալիքի միջոցով միջամտել է Միացյալ Նահանգների նախագահի անցած տարվա ընտրություններին:

Մանրամասները տե՛ս այստեղ