Բաքվում հանդիպել են Մամեդյարովը և Չավուշօղլուն, քննարկել են նաև Ղարաբաղի հարցը

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարով և Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ բարձրաստիճան դիվանագետները երկկողմ հարաբերություններից բացի քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտությունը:

Էլմար Մամեդյարովը, ըստ ադրբեջանական APA գործակալության, կրկին պնդել է, որ «հայկական ուժերի ներկայությունը ադրբեջանական տարածքներում սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար»՝ թուրք գործընկերոջը մանրամասներ փոխանցելով կարգավորման շուրջ վերջին բանակցությունների վերաբերյալ:

Մևլութ Չավուշօղլուից բացի Ադրբեջանում է նաև Պակիստանի արտգործնախարարը: Վաղը Բաքվում երեք երկրների բարձրաստիճան դիվանագետները հանդիպում կանցկացնեն՝ եռակողմ համագործակցությունն ամրապնդելու շուրջ: