Դեկտեմբերի 25-ը Ուկրաինայում պետական տոն հռչակվեց

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն օրենք է ստորագրել, որի համաձայն՝ դեկտեմբերի 25-ը այլևս պետական տոն կսահմանվի երկրում: Այս օրը կաթոլիկներն ու բողոքականներն են նշում Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Օրենքում նշվում է, որ, այդուհանդերձ, ավանդույթի համաձայն՝ հունվարի 7-ը նույնպես տոն է լինելու:

Ուկրաինայի 42 միլիոն բնակչության 9 տոկոսը կաթոլիկ և բողոքական է:

Երկրի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի խոսքով՝ «սա պատմական պահ է, քանի որ այս քայլով ուկրաինացիներին հնարավորություն է տրվում տարբերվել Մոսկվայի օրացույցից և ռուսական կայսերական չափանիշներից»: