Պետդումա ներկայացված օրինագիծը ենթադրում է մինչև 5 միլիոն ռուբլու վարչական տուգանք «արտասահմանյան գործակալի» կարգավիճակով պիտակավորված լրատվամիջոցների համար, որոնք կխախտեն արտասահմանյան լրատվամիջոցների գործունեության կարգը: Մեկ տարվա ընթացքում կրկնվող խախտումները ավելացնում են տուգանքները, և 15 օրվա կալանք է սպառնում ֆիզիկական անձանց, իսկ իրավաբանական անձանց տուգանքները կարող են հասնել 5 միլիոն ռուբլու:
Օրինագծի հեղինակները նախատեսում այն ընդունել մինչև տարեվերջ, որպեսզի 2018-ի հունվարի 1-ից օրենքն արդեն ուժի մեջ մտնի:
Անցյալ շաբաթ ընդունված օրենքը կառավարությանը թույլատրում է օտարերկրյա լրատվամիջոցներին «օտարերկրյա գործակալ» ճանաչել: