Սերբիան սկսել է Չինաստանի կողմից ֆինանսավորվող նոր երկաթգծի շինարարությունը

Սերբիա - Նոր երկաթուղու շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողությունը Զեմուն կայարանում, 28-ը նոյեմբերի, 2017թ․

Երեկ Սերբիան սկսել է Չինաստանի կողմից ֆինանսավորվող նոր երկաթգծի շինարարության աշխատանքները: Այն մաս է կազմելու Չինաստանի այսպես կոչված «Նոր Մետաքսի ճանապարհի», որով պաշտոնական Պեկինը փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Եվրոպայում:

Սերբիան մոտ 300 միլիոն դոլար վարկ է վերցրել չինական «Էքսիմ» բանկից մայրաքաղաք Բելգրադի և Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի միջև երկաթգիծը արդիականացնելու համար: Այս հատվածով անցնող արագընթաց երկաթուղին ընդհանուր առմամբ մոտ 4 միլիարդ դոլար կարժենա, և նախատեսվում է, որ կդառնա հիմնական տրանսպորտային ուղին, որով չինական ապրանքները հունական նավահանգիստներից կտեղափոխվեն Եվրոպա: