Ռուսաստանի դատարանը երեկ մերժել է Siemens-ի հայցը, որով գերմանական ընկերությունը պահանջում էր առգրավել իր արտադրած 4 գազային տուրբինները:
Այդ տուրբինները, որոնք ըստ պայմանագրի նախատեսված էին Ռուսաստանի հարավում գտնվող էլեկտրակայանի համար, տեղափոխվել էին բռնակցված Ղրիմ՝ խախտելով Եվրամիության սահմանած պատժամիջոցները: Ի պատասխան՝ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների և ընկերությունների նկատմամբ: