Ինդոնեզական Բալի կղզում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Հայտնի տուրիստական վայրում ժայթքում է Ագունգ լեռան հրաբուխը։ Տասնյակ հազարավոր մարդիկ դեռ գտնվում են վտանգավոր գոտում, թեև իշխանությունները «կարմիր» նախազգուշացում են տվել, ինչը նշանակում է, որ հրաբուխը կամ ժայթքելու է, կամ էլ արդեն ժայթքել է։
Կղզու օդանավակայանը արդեն երկու օր է թռիչքներ չի կարողանում ընդունել, ինչի պատճառով հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում հեռանալ կղզուց։