Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը Երևան է ժամանում Իրանի արտգործնախարար Մուհամադ Զարիֆը: Նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ:
Այս մասին հաղորդում է Հայաստանում Իրանի դեսպանատան կայքէջը: