Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը, որին ներկա է եղել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այս բնագավառում Հայաստանի և Ղարաբաղի համագործակցությանը վերաբերող հարցեր: