Ռուսական օդուժի հարվածներից Սիրիայում 53 խաղաղ բնակիչ է սպանվել. դիտորդ մարմին

Ռուս զինվորները՝ Դեյր էզ-Զորում, 15-ը սեպտեմբերի, 2017թ.

Ռուսական օդուժի հարվածներից Սիրիայում 53 խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում՝ 21 երեխա, հայտարարել է մերձավորարևելյան այդ երկրում ընթացող ռազմական գործողությունները մոնիթորինգի ենթարկող և Լոնդոնում գործող Syrian Observatory for Human Rights կազմակեպությունը:

Նշված հաստատության ներկայացմամբ, ռուսական օդուժը ավիահարվածները հասցրել է երեկ՝ Սիրիայի արևելյան՝ Դեյր էզ-Զոր նահանգում գտնվող Ալ-Շաֆահ գյուղին, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է:

Արևմտյան լրատվական գործակալությունները, միևնույն ժամանակ, նշում են, որ դեռևս չեն կարող հաստատել այս տեղեկության իսկությունը: Առայժմ արձագանք չկա նաև Մոսկվայից: