Կվիրիկաշվիլին խոստացել է պատասխանատվության ենթարկել Բաթումիի հյուրանոցի հրդեհի մեղավորներին

Բաթումիի «Լեոգրանդ» հյուրանոցը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խոստացել է պատասխանատվության ենթարկել 11 մարդու կյանք խլած հրդեհի մեղավորներին։ Երեկ Բաթումիի 5-աստղանի «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով Վրաստանի 10 և Իրանի 1 քաղաքացի էր մահացել։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն, նրանք ծխախեղդ են եղել։ Ավելի վաղ հայտարարվել էր 12 զոհի մասին։

Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտարարել է, որ հետաքննում են «անվտանգության կանոնների խախտումը»։ Հաղորդվում է, որ հյուրանոցում չկային հրշեջ փրկարարական սանդուղքներ։