Ձեռնարկատերերի շահերի պաշտպանության գծով Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Բորիս Տիտովը կմասնակցի 2018-ի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին: Տիտովի առաջադրման մասին որոշումն այսօր կայացրել է «Աճի կուսակցության» դաշնային քաղաքական խորհուրդը:
Ավելի վաղ Ռուսաստանի բիզնես-օմբուդսմենը չէր բացառել, որ ձեռնարկատերերի շահերի պաշտպանության դիրքերից հանդես եկող այսկուսակցությունը առաջիկա ընտրություններում կարող է պաշտպանել Վլադիմիր Պուտինի թեկնածությունը: