Պայթյուն Եգիպտոսի Սինայ նահանգի մզկիթներից մեկում, կա առնվազն 54 զոհ, 75 վիրավոր

Մզկիթ Եգիպտոսում, արխիվային լուսանկար

Առնվազն 54 մարդ մահացել է, 75-ը՝ վիրավորվել Եգիպտոսի հյուսիսային Սինայ նահանգի մզկիթում տեղի ունեցած պայթյունի և հրաձգության հետևանքով, հաղորդում է BBC-ին:

The Independent պարբերականը հայտնում է, որ հարձակվողները ենթադրաբար զինյալներ են եղել, նրանք թիրախավորել էին անվտանգության ուժերի աջակիցներին, ովքեր ուրբաթօրյա աղոթք էին կատարում:

Ադեն երեք տարի է Եգիպտոսը Սինայի նահանգում պայքարում է «Իսլամական պետության» զինյալների դեմ:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել ոստիկանության և զինված ուժերի վրա հարձակումները: