Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը։

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, նիստի մեկնարկից առաջ մասնակիցներին ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը:

Գագաթնաժողովին մասնակցում է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հետ կնքվող Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրն է: