Այսօր մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2016»-ը, 24-25-ը նոյեմբերի, 2017թ․

Այսօր Երևանի ժամանակով ժամը 22-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը:

Հեռուստամարաթոնը, որն ամեն տարի իրականացվում է Լոս Անջելեսում, հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը:

Այս տարի «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացվող հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղում խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերի իրականացմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ մարաթոնին կարելի է հետևել Հանրային, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Շանթ» հեռուստաալիքներով: