Վաշինգտոն քաղաքային օրենսդիր մարմնում մտադիր են վերանվանել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցը ի պատիվ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի:
Վաշինգտոնի խորհրդի ժողովրդավարական հարցերով ներկայացուցիչ Մերի Չեի փոխանցմամբ, նախագծի հաստատվելու դեպքում Ուիսքոնսին պողոտայի՝ Էդմոնդս և Դեյվիս փողոցների միջև ընկած հատվածը կկոչվի «Բորիս Նեմցով Պլազա»:
Չեի խոսքով՝ այս քայլը հարգանքի տուրք է 2015 թվականի փետրվարի 27-ին Կրեմլի մերձակայքում սպանված քաղաքական գործչի հիշատակին: