Թրամփը և Պուտինը հեռախոսով մոտ մեկ ժամ քննարկել են Սիրիայի, Ուկրաինայի խնդիրները

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները Վիետնամում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ, Դանանգ, 11-ը նոյեմբերի, 2017թ․

Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են Սիրիա և Ուկրաինա խաղաղություն բերելու անհրաժեշտությունը, հաղորդում է Սպիտակ տունը:

Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը հաջորդեց Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադի հետ Վլադիմիր Պուտինի օրերս կայացած հանդիպմանը և նախորդում է Սիրիայի հարցով այսօր Սոչիում կայանալիք Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների բանակցություններին: