Զիմբաբվեում բազմամարդ ցույց է անցկացվել նախագահի հրաժարականի պահանջով

Զիմբաբվեում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ հորդորելով 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեին հրաժարական տալ: Փողոցային պայքարին զուգահեռ իշխող կուսակցությունը երկրի խորհրդարանում է իմպիչմենտի գործընթաց սկսել, որը կշարունակվի նաև վաղը:

Շուրջ քառասուն տարի Զիմբաբվեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Մուգաբեն այսօր այդպես էլ չի կարողացել Կառավարության նիստ անցկացնել, քանի որ կաբինետի գերակշռող մասը բոյկոտել է այն:

Չնայած շարունակական այս պահանջներին՝ Մուգաբեն նախօրեին հայտարարել էր, թե չի պատրաստվում պաշտոնից հեռանալ: