Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Կիևում բողոքի ցույցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է նոր կառավարություն ստեղծել և դառնալ երկրի վարչապետ:
«Ուկրաինային անհրաժեշտ է անհապաղ նոր կառավարություն ձևավորել», - ասել է Սաակաշվիլին՝ շարունակելով. - «Ես պատրաստ եմ ղեկավարել այս գործընթացը ձեզ հետ համատեղ և անհրաժեշտության դեպքում ղեկավարել այս կառավարությունը: Եկեք ստեղծենք Ուկրաինայի նոր կառավարություն։ Բայց մինչ այդ, եկեք կգտնենք այն ուկրաինացիներին, ովքեր հոգ կտանեն Ուկրաինայի մասին, ովքեր կհարգեն ու կզարգացնեն Ուկրաինան»։
Ավելի քան մեկ ամիս է ուկրաինական ընդդիմադիր ուժերը՝ Սաակաշվիլիի հետ, ցույց են անցկացնում Գերագույն Ռադայի շենքի մոտ՝ պահանջելով լայնարձակ քաղաքական բարեփոխումներ, այդ թվում՝ պատգամավորական անձեռնմխելիության չեղարկում ու հակակոռուպցիոն դատարանի ստեղծում: