Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ էդգար Ջանոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր առավոտյան մոտավորապես 8։10-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի՝ զինված դանակով և հրազենով, մուտք է գործել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններից մեկը և սպառնում է քաղաքացիներին։
Ջանոյանն ասաց, որ ահազանգը կեղծ է եղել, ճշտել են ահազանգողի ինքնությունը և նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։