Ալիևը վերահաստատել է Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում

Պաշտոնական Բաքվի սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հարցում չի փոխվել՝ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսօր հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» հիմնադրման 25֊ամյակին նվիրված հանդիպման ժամանակ:

Ալիևը նաև պնդել է, թե Ադրբեջանում որևէ քաղաքական ուժ չի կարող մրցել իր ղեկավարած կուսակցության հետ:

«Մեր երկրի հաջող զարգացումը հստակ ցույց է տալիս, որ ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը միակ ճիշտ ընտրությունն է», - հայտարարել է Ալիևը՝ պնդելով, թե իշխող կուսակցության շարքերում ավելի քան 700 հազար մարդ կա, մեծ մասը՝ երիտասարդներ: