Այսօրվա մամուլն անդրադառնում է Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ»-ի կողմից Երևանում հերթական մոլի բացմանը և Հայաստանի էներգետիկայի ոլորտում մեկ միլիարդ դոլարի ներդրումների մասին խոստմանը: Այս համատեքստում թերթերն արծարծում են նաև վարչապետի ապագա թեկնածուի հարցը: Լրատվամիջոցները շարունակում են մեկնաբանել ՍԴ որոշումը, որով մասամբ բավարարվեց ԱԺ 26 պատգամավորների հայցը: Ընդդիմադիր ուժերը, հիշեցնենք, Սահմանադրական դատարանից պահանջում էին անվավեր ճանաչել ՏԻՄ մասին օրենքի այն դրույթը, որով Վանաձորի ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 15 ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, նիստեր են գումարում ու որոշումներ կայացնում։
Your browser doesn’t support HTML5