«Վրդովվածների երթ» Կիևում

Ուկրաինա - «Վրդովվածների երթը» Կիևում, 12-ը նոյեմբերի, 2017թ․

Կիևում երեկ տեղի է ունեցել այսպես կոչված «Վրդովվածների երթը»:

Ակցիան կազմակերպվել էր Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից: Երթին մասնակցել է մոտ հազար մարդ:

Մոտ մեկ ամիս է՝ ուկրաինական ընդդիմադիր ուժերը՝ Սաակաշվիլիի հետ, ցույց են անցկացնում Գերագույն ռադայի շենքի մոտ՝ պահանջելով լայնարձակ քաղաքական բարեփոխումներ, այդ թվում՝ պատգամավորական անձեռնմխելիության չեղարկում ու հակակոռուպցիոն դատարանի ստեղծում: