Իրանը հերքում է իր դերը Բահրեյնի նավթատարի պայթյունի հարցում

Իրանը «անհիմն և էժանագին բամբասանք» է որակել պնդումները, թե Բահրեյնի հիմնական նավթատարի պայթեցումը ինքն է կազմակերպել:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Քաշեմին հայտարարել է՝ «նման մանկական մեղադրանքների ժամանակն ավարտվել է»:

Բահրեյնի ներքին գործերի նախարար Շեյխ Ռաշիդ բին Աբդուլլա ալ-Խալիֆան ավելի վաղ հայտարարել է, որ նավթատարի պայթեցումը «վտանգավոր ահաբեկչական գործողություն է»:

«Վերջին շրջանում մեր տեսած ահաբեկչական գործողությունները իրականացվում են Իրանի հրահանգներով և այդ երկրի հետ ուղիղ առնչություն ունեցող անձանց կողմից», - հայտարարել էր Խալիֆան:

Պայթյունի պատասխանատվությունը որևէ խմբավորում չի ստանձնել:

Բահրեյնի Թագավորությունում իշխանության ղեկը սուննի փոքրամասնության ձեռքում է, և շիա մահմեդական մեծամասնությանն աջակցող խմբավորումները այստեղ պարբերաբար հարձակումներ են նախաձեռնում: