ԻՊ-ը կրկին վերահսկողություն է հաստատել Սիրիայում իր վերջին հենակետի նկատմամբ

Իրաքի և Սիրիայի սահմանը Աբու Քամալի շրջանում, արխիվ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը կրկին վերահսկողություն է հաստատել Սիրիայում իր վերջին հենակետի՝ Աբու Քամալի նկատմամբ, հաղորդում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանը:

Դիտորդական խմբի տվյալներով, ջիհադիստները ետ են վերադարձրել Իրաքի սահմանին մոտ Դեյր Զորի մարզում գտնվող այդ քաղաքի շուրջ 40 տոկոսը այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական բանակը հայտարարեց, թե դաշնակից ուժերի օգնությամբ ազատագրել է ջիհադիստների վերջին հենակետը երկրում:

Սիրիայում վեցերորդ տարին շարունակվող պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ են սպանվել, մի քանի միլիոնը՝ լքել իրենց տները: