Ռուսաստանի իշխանությունների կողմից ֆինանսավորվող Russia Today (RT) հեռուստաալիքը կգրանցվի ԱՄՆ-ում որպես օտարերկրյա գործակալ, հայտարարել է հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Ավելի վաղ նա ասել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պահանջել է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել մինչև նոյեմբերի 13-ը:
Սիմոնյանը Միացյալ Նահանգների իշխանությունների պահանջը «խտրական» է համարել և հայտարարել, որ հեռուստաընկերությունը կդիմի դատարան: Ըստ խմբագրի, որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու պահանջը «հակասում է ժողովրդավարության և խոսքի ազատության սկզբունքներին»:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալների մասին օրենքը շատ տարբերվում է ռուսականից և չի սահմանափակում նորությունների ազատ հաղորդումը: