Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր այցը Հյուսիսային Կորեան ու Հարավային Կորեան բաժանող ապառազմականացված գոտի` եղանակային վատ պայմանների պատճառով:
Թրամփը երկօրյա այցով գտնվում է Հարավային Կորեայում: Նա կավարտի իր այցը խորհրդարանի առջև ելույթով, որտեղ կոչ կանի միջազգային հանրությանը առավելագույնի հասցնել Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը, որպեսզի պաշտոնական Փհենյանը հրաժարվի միջուկային զենքից: