Ինդիանան դարձավ ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիք Հոլքոմբն այսօր հայտարարություն է տարածել, որով հիշատակում է, որ Օսմանյան Թուրքիան ծրագրել և իրականացրել է երեք միլիոն հայերի, հույների, ասորիների և սիրիացիների ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի գրասենյակը:

Այսպիսով Ինդիանան դառնում է ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

ԱՄՆ նահանգներից միայն Ալաբաման և Միսիսիպին են, որ դեռևս պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: