Ճապոնիան և Միացյալ Նահանգները չեն բացառում հյուսիսկորեական ճգնաժամի ռազմական հանգուցալուծումը: Այդ մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ Տոկիոյում կայացած բանակցությունների ավարտին:
«Մենք կողմ ենք նախագահ Թրամփի այն մոտեցմանը, որի համաձայն՝ Հյուսիսային Կորեայի հարցում [իրադարձությունների զարգացման] տարբերակներից և ոչ մեկը չի բացառվում», - նշել է ճապոնական կառավարության ղեկավարը:
Փհենյանն անցած ամիսներին անցկացրել է հրթիռային բազմաթիվ փորձարկումներ, ինչպես նաև միջուկային մեկ հզոր փորձարկում: Ի պատասխան այդ քաղաքականության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Փհենյանի նկատմամբ սահմանել է կոշտ պատժամիջոցներ: