Հայաստանի 69 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր հանրապետության 69 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որոնցից 3-ում անց են կացվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի ծառայությունը։

«Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին»,- ասված է ԿԸՀ-ի հաղորդագրությունում: