Կրեմլը չի բացառում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում այս ամիս Վիետնամում: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հնարավոր հանդիպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում:
Գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 10-11-ը:
Պեսկովի խոսքով՝ նման շփման նշանակությունը դժվար է գերագնահատել: «Մենք չենք բացառում նման հանդիպում անցկացնելու հնարավորությունը, իսկապես, այդ հնարավորությունը համաձայնեցվում է», - ասել է Կրեմլի խոսնակը:
Թրամփի և Պուտինի նախորդ և առայժմ միակ հանդիպումը կայացել է հուլիսի 7-ին Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում: