Թրամփի թվիթերյան էջը երեկ 11 րոպեով ապաակտիվացվել էր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան անձնական օգտահաշիվը հինգշաբթի օրը 11 րոպեով անհետացել էր ցանցից: Թվիթերի աշխատակիցներից մեկը, ով ընկերությունում վերջին օրն էր աշխատում, ապաակտիվացրել էր նախագահի անձնական օգտահաշիվը:

Իր պաշտոնական էջում ընկերությունը հայտարարել է, որ այդ հարցով ներքին ստուգումներ է անցկացնում:

Սպիտակ տան ղեկավարը որևէ կերպ չի մեկնաբանել իր թվիթերյան էջի ապաակտիվացումը:

Թրամփը Թվիթերում նաև նախագահական պաշտոնական օգտահաշիվ ունի՝ @POTUS: ԱՄՆ նախագահի թվիթերյան անձնական էջին հետևում է շուրջ 42 միլիոն մարդ, պաշտոնական էջին՝ շուրջ 21 միլիոն: