2016-ի սեպտեմբերի նկատմամբ բարեկեցության աճ զգացող քաղաքացիների թիվը 4 տոկոսով աճել է. վարչապետ

2016 թվականի սեպտեմբերի նկատմամբ բարեկեցության աճ զգացող քաղաքացիների թիվը 4 տոկոսով աճել է։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Երկու տարվա մեջ մենք 13.85-14 տոկոսի մեկ շնչի ՀՆԱ-ում նախատեսում ենք աճ, ինչպես նաև սոցիալական մեր հարցումները ցույց են տալիս, որ 2016 թվականի սեպտեմբերի նկատմամբ բարեկեցության աճ զգացող քաղաքացիների թվի մեջ մենք նկատում ենք աճ 4 տոկոսի չափով՝ 8.8 տոկոսից դառնալով 12.6, վիճակի վատացում զգացող քաղաքացիների թիվը նվազել է մոտ 8 տոկոսով՝ 37.2-ից իջնելով 29.3», - ասաց վարչապետը՝ նշելով, որ համապատասխանաբար աճել է իրենց տնտեսական վիճակը կայուն համարող քաղաքացիների թիվը։

Կարեն Կարապետյանը նաև նշեց, որ 2.4 տոկոս աճ կա միջին անվանական աշխատավարձում։

Նա ասաց, որ համաձայն չէ հնչող այն տեսակետին, թե այս տարի քաղաքացիների միջին սոցիալական վիճակը վատացել է։

«Ինչ վերաբերում է գնաճնին, ապա այն տարվա կտրվածքով 452 ապրանքով են որոշում գնաճը, մի մասն աճել է, մի մասը՝ ոչ, տարվա ընթացքում 0.6-0.8 տոկոս գնաճ ենք կանխատեսել, այդ իսկ պատճառով ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ այս տարվա մեջ միջին սոցիալակն վիճակը մեր քաղաքացու վատացել է», - ասաց Կարեն Կարապետյան

Մանրամասներն՝ ավելի ուշ