Ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն․ Պուտին

Արխիվ

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն: Այսօր այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝զարգացնելով «լավ բարեկամի, հարևանի ու մերձավոր գործընկերոջ հարաբերություններ»:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Իրան են ժամանել եռակողմ բանակցությունների համար, որի օրակարգում են տարածաշրջանային հարցեր ու էներգետիկ ծրագրեր: Ավելի վաղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի նախագահն Իրանի իր պաշտոնակցի՝ Հասան Ռոհանիի հետ քննարկել էր ղաաբաղյան խնդիրն ու երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: