Մոսկվան գործող պայմանագրի շրջանակներում մոտ ժամանակներս զենքի նոր խմբաքանակ կմատակարարի Երևանին։ Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մինչև տարեվերջ մենք ավարտին կհասցնենք նախկին համաձայնագիրը։ Մոտ օրերս մենք սպասում ենք նոր մատակարարման և մինչև տարեվերջ կփակենք բոլոր հարցերը՝ կապված նախորդ համաձայնագրի հետ», - ասել է Հայաստանի նախագահը։
Նշենք, որ խոսքը 2015-ին կնքված 200 միլիոն դոլարի վարկի մասին է։
Մանրամասները տե՛ս այստեղ