Այսօր ծանր հիվանդությունից հետո, 81 տարեկան հասակում մահացել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանը։
Գրիգորյանը 1964 թվականից ղեկավարում էր Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, նա ավելի քան 150 ներկայացում է բեմադրել: