ՌԴ բանագնաց․ Մոսկվայում հնարավոր են հանդիպումներ Սիրիայի նոր սահմանադրության հարցով

Սիրիայի հարցով Ռուսաստանի բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը Աստանայում զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Սիրիայի հարցով Ռուսաստանի գլխավոր բանագնացը հայտարարել է, որ Սիրիայի նոր սահմանադրության հարցով հնարավոր է Մոսկվայում տարբեր խմբերի հետ հանդիպումներ անցկացվեն։

«Այս հարցը դեռ քննարկվում է», - ասել է Ալեքսանդր Լավրենտևը Աստանայում ընթացող Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների առաջին օրվա վերջում։

Նրա խոսքով՝ մոսկովյան հանդիպմանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաձայն է մասնակցել։