Մանաֆորտը և Գեյթսը պնդում են, որ իրենք անմեղ են

Փոլ Մանաֆորթ (աջից) և Ռիք Գեյթս

Միացյալ Նահանգների նախագահի 2016 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը և նրա գործընկեր Ռիք Գեյթսը չեն ընդունել, որ դավադրաբար թաքցրել են իրենց կապը Ուկրաինայի հետ։ Մանաֆորտը և Գեյթսը Վաշինգտոնի դաշնային դատարանում հայտարարել են, որ իրենք անմեղ են։

Դաշնային դատավորը տնային կալանք է նշանակել և գրավ սահմանել` 10 միլիոն դոլար՝ Մանաֆորտի համար, և 5 միլիոն՝ Գեյթսի։

Նրանց, հիշեցնենք, 12 կետերով մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ փողերի լվացման և չգրանցված արտասահմանյան գործակալ լինելու մեջ։