Հայաստանը ՌԴ-ից նոր՝ 100 մլն դոլարի վարկ է ակնկալում՝ զենք գնելու համար

Ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգ, արխիվ

Հայաստանն ակնկալում է մինչև տարեվերջ 100 միլիոն դոլարի նոր վարկ ստանալ Ռուսաստանից: Այսօր այս մասին «Ռիա նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Հայաստանի կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել համապատասխան համաձայնագիրը, սակայն ստորագրման օրը դեռ համաձայնեցված չէ, գրում է գործակալությունն ու հավելում՝ վարկն ուղղվելու է սպառազինություն ձեռք բերելուն: Պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանը տրամադրում է անհրաժեշտ գումարի 90 տոկոսը, իսկ հայկական կողմը պարտավորվում է վճարել մնացած 10 տոկոսը։

«Ռիա նովոստի» գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Ռուսաստանը Հայաստանին էր տրամադրել 200 միլոն դոլարի չափվ վարկ, որը նույնպես օգտագործվել է ռուսական սպառազինություն գնելու համար։