Նոյեմբերի 1-ին Թեհրանում կհանդիպեն Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները

Հասան Ռոհանի, Իլհամ Ալիև, Վլադիմիր Պուտին, արխիվ

Նոյեմբերի 1-ին Թեհրանում կկայանա Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ` Հասան Ռոհանիի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքական, տնտեսական, մշակութային և մարդասիրական ասպարեզներում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի համագործակցությանը վերաբերող հրատապ թեմաներ», - նշված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Պուտինը Թեհրանում երկկողմ հանդիպումներ է ունենալու Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի պնդմամբ, Թեհրանում կայանալիք եռակողմ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն է լինելու «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետագա զարգացումը: