Գագիկ Հովհաննիսյանը՝ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար

Հայաստանի և ՆԱՏՕ-ի դրոշները, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Հովհաննիսյանին Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավար նշանակելու մասին, նստավայրը` Բրյուսել:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արմեն Եդիգարյանն ազատվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից:

Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: