Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել ղազախերենի կիրիլյան այբուբենը լատիներենով փոխարինելու մասին։
Ղազախստանի նախագահը կառավարությանը հանձնարարել է այդ հարցով համապատասխան հանձնաժողով կազմել և գործընթացը ավարտին հասցնել մինչև 2025 թվականը։
Այբուբենի սպասվող փոփոխությունն առաջինն է վերջին 80 տարվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ Ղազախստանը սկսեց կիրառել կիրիլյան այբուբենը։
Լեզվաբանները նկատում են, որ Ղազախստանի այբուբենի լատինական տարբերակը մեծամասամբ հիմնված է թուրքականի վրա։