ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն հավանություն է տվել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելուն՝ Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագրի առնչությամբ:
Ձայների 423 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ ընդունված օրինագիծը պահանջում է ԱՄՆ վարչակազմից Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել`«բալիստիկ հրթիռների հետ կապված ցանկացած գործունեության համար»:
Այն նաև կոչ է անում Միացյալ Նահանգների կառավարությանը բացահայտել և պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների ու անհատների նկատմամբ, որոնք Իրանի ներսում կամ միջազգային ասպարեզում օժանդակում կամ նյութեր են մատակարարում միջուկային ծրագրի համար։