Ռուսաստանի ամենահայտնի ընդդիմադիր թերթի՝ «Նովայա գազետա»-ի խմբագիրը հայտարարել է, որ մտադիր է իր աշխատակիցներին ռետինե փամփուշտներով զենք բաժանել՝ վերջին շրջանում լրագրողների նկատմամբ աճող բռնությունների պատճառով։
«Նովայա գազետա»-ի խմբագիր Դմիտրի Մուրատովն ասել է, որ թերթը լրագրողների համար գնում է տրավմատիկ զենք, դասընթացներ է անցկացնում դրա օգտագործման հետ կապված, նաև այլ միջոցներ է ձեռնարկում, որոնք նա չի բացահայտել: