Կիևում երեկ տեղի ունեցած հարձակման հետևանքով մեկ մարդ մահացել, 4-ը, այդ թվում` ընդդիմադիր խորհրդարանական Իհոր Մոսիյչուկը, վիրավորվել են: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը:
Պայթյունը տեղի է ունեցել, երբ Մոսիյչուկն ու այլ մարդիկ լքել են տեղական հեռուստաընկերության շենքը Սոլոմյանսկի շրջանում:
«Պայթյունը որակվում է որպե ահաբեկչական», - հայտարարել է Ուկրաինայի դատախազությունը:
Մոսիյչուկի մամուլի ծառայությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է, որ տեղի ունեցածը մահափորձ էր պատգամավորի նկատմամբ: