Քիչ առաջ Երևան ժամանեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը պաշտոնական այց է կատարում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով: Այցի շրջանակում նախատեսվում է Կարապետյանի և Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Նախատեսվում է Ռուսաստանի վարչապետի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Վաղը Դմիտրի Մեդվեդևը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։
Ռուսաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Երևան է ժամանել նաև «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Մանրամասները տե՛ս այստեղ