Թիլերսոնը երկխոսության կոչ է անում Բաղդադին և Էրբիլին

Իրաք - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Բաղդադում հանդիպում է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի հետ, 23-ը հոկտեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Բաղդադ անակնկալ այցի ընթացքում Իրաքի և իրաքյան Քուրդիստանի իշխանություններին բանակցություններ սկսելու և երկրում լարվածությունը թուլացնելու կոչ է արել։

«Մենք ունենք ընկերներ Բաղդադում, մենք ունենք ընկերներ Էրբիլում, մենք երկու կողմերին էլ հորդորում ենք երկխոսություն սկսել», - հայտարարել է Թիլերսոնը։

Հիշեցնենք՝ իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի մասնակիցների մոտ 93 տոկոսը քվեարկել են անկախության օգտին: Հանրաքվեին խիստ բացասաբար են արձագանքել ինչպես պաշտոնական Բաղդադը, այնպես էլ տարածաշրջանի մյուս պետությունները: Իսկ անցած շաբաթ Իրաքի կառավարական զորքերը մուտք են գործել Քիրքուքի նահանգ, որը ավելի քան երեք տարի քրդական ուժերի վերահսկողության տակ էր: