ԵԱՀԿ դիտորդները հիմնականում դրական են գնահատում տեղական ընտրությունները Վրաստանում

Վրաստան - Տեղական ընտրությունների քվեարկությունը ընտրատեղամասերից մեկում, 21-ը հոկտեմբերի, 2017թ․

ԵԱՀԿ դիտորդները հիմնականում դրական գնահատական են տվել անցած շաբաթ օրը Վրաստանում անցկացված տեղական ընտրություններին, որոնց արդյունքներով Թբիլիսիի քաղաքապետ ընտրվեց իշխող կուսակցության թեկնածու, հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն:

Ըստ դիտորդական առաքելության՝ թեկնածուները ազատորեն քարոզարշավ իրականացնելու հնարավորություն են ունեցել, հիմնարար իրավունքներն էլ ընդհանուր առմամբ հարգվել են:

Թբիլիսիից բացի, իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածուները ղեկավար պաշտոն են ստացել նաև Բաթումի, Փոթի ու Ռուսթավի քաղաքներում: