Ուկրաինայի իշխանությունները ձերբակալել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին քննադատող մի բլոգերի՝ պաշտոնական Աստանայի խնդրանքով: Կիևի դատարանն առաջիկա օրերին պետք է նրա հնարավոր արտահանձնման հարցով որոշում կայացնի:
Ժանարա Ախմետը հայտնի է Ղազախստանի կառավարության հասցեին իր քննադատական գրառումներով և երկրից հեռացել էր այս տարվա մարտին, երբ իշխանություններն նրան մի շարք մեղադրանքներ էին ներկայացրել, այդ թվում՝ երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ:
Բլոգերը պնդում է, թե բոլոր այդ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:
Ավելի վաղ՝ շաբաթներ առաջ, Ուկրաինայի իշխանությունները ձերբակալել էին նաև ադրբեջանցի ընդդիմադիր մի լրագրողի՝ Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով: